News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Եվրոպական սպորտային փառատոնը (EUSportsFest)։ «Արարատ» գոլֆ ակումբում տալով փառատոնի մեկնարկը՝ Հայասատանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իրենց նպատակն է Հայաստանում նպաստել ակտիվ կենսակերպին, առաջին հերթին՝ ընտանեկան մարզաձեւերին։

«Եվրոպական մարզական փառատոնների շրջափուլը բացելու համար մենք այսօր կազմակերպել ենք ընտանեկան գոլֆի փառատոն։ Սպորտի եվրոպական օրերի միջոցով մենք կամուրջ ենք կառուցում Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջեւ։ Այս տարի ԵՄ կազմակերպած այս փառատոնին ավելի քան 15 մլն մարդ է մասնակցել»,- ասաց Սվիտալսկին։

Հիշեցնելով, որ գոլֆի հայրենիքը Շոտլանդիան է, ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանը գոլֆի համար շատ լավ վայր է իր եղանակով եւ բնությամբ։ «Թեպետ Հայաստանում գոլֆի մեկ դաշտ կա, բայց ես վստահ եմ, որ երկրի ու զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց՝ կբացվեն այլ դաշտեր։ Մեր նպատակն առողջ կենսակերպը խթանելն է, առաջին հերթին՝ ընտանիքների համար։ Մենք խրախուսում ենք, որ հայ ընտանիքները զբաղվեն սպորտով, ավելի շատ շարժվեն եւ վայելեն դա։

Հայաստանն ունի գեղեցիկ լանդշաֆտ ու բնություն գոլֆի համար։ Մենք՝ որպես ԵՄ, ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, եւ ավելի մեծ թվով գոլֆիստներ գան»,- ասաց Սվիտալսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արաբական «Մասդար» և «Էյր Արաբիա» ընկերություններն ակտիվացնում են տեղական ներդրումային շուկան
Դ․ Փափազյանը խոսել է «Այգ-1» ներդրումային ծրագրի մասին...
Անկարան «զգալի» ներդրումներ է ակնկալում ԱՄԷ-ից
«ԱՄԷ-ի հետ խնդիրներն ավարտվել են: Մենք թեւակոխում ենք մի շրջան, որն ամբողջությամբ հիմնված է համագործակցության եւ փոխշահավետության վրա...
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները
«Մեր տնտեսական համագործակցության հեռանկարները վատը չեն։ Մենք բավականին լավատեսորեն ենք նայում այդ հեռանկարներին․․․
Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներում 1 մլրդ դոլարի ներդրումներ կկատարեն ռուսաստանյան ընկերությունները
1 մլրդ դոլարի ռուսական ներդրումները լուրջ ավանդ կլինեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում...
Ռուսական ընկերությունները մտադիր են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել ՀՀ-ում
Նրա խոսքով՝ դրանց զգալի մասը հայկական տնտեսության համար խոշոր հարկատուներն են․․․
Հայաստանում ներդրողները խնդիրներ են ունենում կամ կառավարության, կամ բյուրոկրատական շրջանակների հետ. Զարեհ Սինանյան
Ես կարող եմ միայն ընդհանուր կերպով անդրադառնալ այս թեմային եւ մատնանշել ներդրումային ոլորտում առկա...
Ամենաշատ