News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է տանկիստի օրը: Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձեւավորումն ավարտվում է:

Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը: Իսկ դեռեւս 1940 թվականի մայիսին հայերի շրջանում առաջինը Խորհրդային Միության Հերոսի կոչման է արժանանում տանկիստ Կարապետ Սիմոնյանը:

2014 թվականի օգոստոսին մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեց տանկային բիաթլոնի աշխարհի առաջին մրցաշարը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրեց 2-րդ տեղը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի թիմին T-90 նորագույն տանկի ստացման սերտիֆիկատ շնորհեց:

Տանկային զորքերն ակտիվորեն մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին, պաշտպանել Հայաստանի սահմանները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ