News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետեւել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի եւ Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում:

Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչեւ 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից եւ Հայաստանից:

Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատեւ շրջայց է կատարել առողջարանային համալիրում, ծանոթացել մրցաշարի մասնակիցների համար ստեղծված պայմաններին:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի եւ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը: Այս փուլում իրագործվող ծրագրերի շարքում նախատեսված են Ջերմուկի ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում՝ եզրաքարերի տեղադրումով, քաղաքի ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի վերանորոգում՝ 1-ին փուլում թվով 20 շենքերի, Ջերմուկի քաղաքի աջափնյա թաղամասի բակային տարածքների, մասնավորապես՝ Շահումյան եւ Մյասնիկյան փողոցների շենքերի միացյալ բակային տարածքի բարեկարգում, ինչպես նաեւ քաղաքի նշված փողոցների շենքերի հարակից հենապատերի եւ աստիճանների վերակառուցում: Նախագահին զեկուցվել է, որ բոլոր շինարարական եւ վերահսկողության աշխատանքների ավարտը, բացառությամբ տանիքաշինության ծրագրի, նախատեսված է ընթացիկ տարեվերջին:

Ջերմուկ քաղաքի եւ հարակից տարածքների համապարփակ զարգացման ծրագրի նախապատրաստման վերաբերյալ Հանրապետության Նախագահի կողմից տրվել էր հանձնարարականներ դեռեւս 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Սերժ Սարգսյանը հանձնարարել էր այդ աշխատանքներում ներառել նաեւ մասնավոր հատվածը, որպեսզի ծրագիրը դառնա ավելի ընդգրկուն եւ խորածավալ: Եռամսյա ժամկետում մշակվեց շուրջ 25 ծրագիր՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների, բնապահպանական, հանգստի, տուրիզմի խթանմանը, ինչպես նաեւ քաղաքի բնակչության կենցաղային պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:

Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաեւ աջափնյա թաղամասում եւ Կեչուտի ջրամբարի հարեւանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:

Ավարտելով աշխատանքային այցը Վայոց ձորի մարզում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Սյունիքի մարզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Ժամանակ». Սերժ Սարգսյանի գաղտնիքը
Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը...
«Ժողովուրդ». Դարձ ի շրջանս յուր. Իշխանությունից հեռացած ո՞ր պաշտոնյաները կվերադառնան
Պարզ է, որ այս խոսքերն ուղղված էին առանցքային դեմքերին, ոչ թե մանր-մունր չինովնիկներին...
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո Կարեն Կարապետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում
Կարապետյանը իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում հասկացավ, որ Հայաստանի վարչապետ լինելը «Գազպրոմի» պաշտոնյա լինելուց էականորեն տարբերվում է...
«Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը
Կարեն Կարապետյանն առանձնապես «հավես չունի» լրատվամիջոցների հետ առնչվելու, իսկ նրա նախորդը...
Տասը ամիս հետո քննիչն ասում ա՝ վրիպակ ա եղել, որ գրել էինք՝ քո տնից զենք ենք հանել. Սեֆիլյանի գործով մեղադրյալ
Ազատամարտիկները պատրաստ են եղել կյանքը զոհել հանուն դատախազների, քննիչների, որոնց թեթեւ ձեռքով այսօր բանտերում են...
Նոր Սահմանադրությամբ նախագահը պետք է իրականացնի իշխող քաղաքական համակարգի հակակշռի դերը. Նիկոլ Փաշինյան
Նախագահը կառավարության հետ թիմային կապեր չունի....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news