News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ քրիստոնեա-սոցիալիստական շարժման բլոկը պատրաստ է «կանաչների» եւ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության հետ կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններ վարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին առաջին անգամ հայտարաել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այդպիսի կառավարությունը, եթե այն ձեւավորվի, ինչը ես կցանկանայի, կդառնա փոփոխությունների ականատես», - շաբաթ Դրեզդենում երիտասարդական միության ներկայացուցիչների առջեւ ելույթի ժամանակ ասել է Մերկելը:

Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ քրիստոնեա-սոցիալիստական շարժման բլոկի, «կանաչների» եւ Ազատ դեմոկրատական կուսակցության միջեւ կոալիցիան դարձել է Գերմանիայի նոր կառավարության ստեղծման միակ հնարավոր տարբերակն այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալ-դեմոկրատները ընդդիմություն դարձան:

Այսպիսի կառավարական բլոկը Գերմանիայի քաղաքական ավանդույթի համաձայն կոչվում է «Յամայկա», քանի որ քաղաքական ուժերի պայմանական գույները՝ սեւ, կանաչ եւ դեղին Կարիբյան պետության դրոշն են խորհրդանշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ