News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մոտ մեկ քառորդը վստահ է, որ իրենց երկիրը ճիշտ ուղով է շարժվում: Այս մասին են վկայում Associated Press-ի (AP) եւ Չիկագոյի համալսարանի NORC սոցիոլոգիական ծառայության համատեղ հետազոտության հրապարակած տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սոցիոլոգները նշում են, որ ԱՄՆ բնակիչների միայն 24 տոկոսն է լավատես երկրի ապագայի հարցում: Այս տարվա հունիսին նմանատիպ հետազոտության արդյունքերով այս ցուցանիշը 10 տոկոսվ ավել է եղել: Հիմնականում այդ անկումը պայմանավորված էր հանրապետականներով: Հունիսին իշխող կուսակցության կողմնակիցների 60 տոկոսը խոստովանել էր, որ հավանություն է տալիս այն ուղղությանը, որով երկիրը շարժվում է: Այժմ նրանց թիվը նվազել է 44տոկոսվ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը ըստ հարցման նվազում է: Նրա աշխատանքը չի հավանում ամերիկացիների 67 տոկոսը: Քաղաքացիների գրեթե 70 տոկոսն ասում է, որ Թրամփը «խելամիտ լիդեր» չէ, եւ ավելի քան 60 տոկոսին դուր չի գալիս արտաքին քաղաքականության վերաբերյալ նրա գործողությունները:

42 տոկոսը կարծում է, որ նախագահը կարողանում է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, իսկ 32 տոկոսը՝ վստահ է, որ նա շատ լավ է կատարում իր աշխատանքը:

Ամերիկացիներն ամենից շատ դժգոհ են նրանից, որ Թրամփը այդպես էլ չի իրականացրել առողջապահության բարեփոխումները:

Պետք է նշել, որ ամերիկացիները Կոնգրեսին ավելի քիչ են հարգում, քան Թրամփին:

Հարցվածների 18 տոկոսն է միայն նշել որ հավանություն է տալիս Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործունեությանը:

Հարցմանը մասնակցել է 1150 չափահաս ամերիկացի: Այն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ