News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանության գործողությունները, երբ վերջին տվյալներով մոտ 900 մարդ վիրավորվել էր, «լիովին համաչափ» էին: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի միջազգային հարաբերությունների հարցերով պետական քարտուղար Իլդեֆոնսո Կաստրոն:

«Կարծում եմ, որ անցյալ կիրակի ոստիկանության գործողությունները լիովին համաչափ էին: Նրանք դատարանի որոշումն էին կատարում», - ասել է Կաստրոն:

Այն որ հանրաքվեի անցկացման ժամանակ մարդիկ են տուժել, «տխուր է», ասել է նա:

«Դա մեզ դուր չի գալիս եւ մենք հասկանում ենք, որ հաճելի չէ հեռուստացույցով նման բան տեսնելը: Բայց կարծում ենք, որ պատասխանը հանմաչափ էր»,-ասել է նա:

Պատասխանելով Կատալոնիայի անկախության հնարավոր հռչակման մասին հարցին՝ Կաստրոն նշել է, որ ամենակարեւորը Սահմանադրությանը հետեւելն է:

«Դուք կարող եք չհամաձայնել օրենքի հետ, բայց պարտավոր եք ենթարկվել դրան: Եթե դուք չեք ենթարկվում, օրենքից դուրս եք գործում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ