News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի նշեց, որ Ներսեսն հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի, նա պահանջում է  փոխել խափանման միջոց կալանքը: Պաշտպանի խոսքով, մեկ շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է, սակայն, նա ունի գլխացավեր եւ արյան ճնշման տատանումներ:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ