News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում կառաջադրվեն եւս երկու անկուսակցական թեկնածու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Վերջինս շեշտել է, որ ՀՀԿ–ն սատարելու է Կարեն Բենիամինյանի թեկնածությունը։

«Այդ երկու թեկնածուի առաջադրումը խոսակցությունների մակարդակում են, հոկտեմբերի 11–ին ակնհայտ կլինի՝ կառաջադրվեն, թե ոչ։ Բայց գլխավոր թեկնածուն Կարեն Բենիամինյանն է, որին սատարելու է Հանրապետական կուսակցությունը»։

Իշխանության ներկայացուցիչը դժվարացավ ասել, թե ինչու են այլ քաղաքական ուժեր հրաժարվել այս մարզում ընտրապայքարի մեջ մտնելուց։

«Դե մարդիկ նայում են ավելի իրենց շանսերը.... չեմ ուզում ավելորդ տեղ միջամտություն ցուցաբերել, չեմ կարող ասել՝ ինչու չեն մասնակցում»,–ասել է Ալիկ Սարգսյանը։

Անդրադառնալով իր վաղեմի հակառակորդ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտափոխվելուն, որի որդին ավելի վաղ պնդում էր, որ արդեն ունեն թեկնածու Արատաշատում, ասել է. «Էս պահին չեմ տեսնում, որ նրանք տրամադրություն ունեն միջամտելու էս ամեն ինչին, իմ տպավորությունն այդպիսին է»։ Նախկին պատգամավորը հիշեցրել է, որ որեւէ մեկի աջակցության կարիքը չունեն, քանի որ առայժմ միայն ՀՀԿ–ի թեկնածուն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Տասը ամիս հետո քննիչն ասում ա՝ վրիպակ ա եղել, որ գրել էինք՝ քո տնից զենք ենք հանել. Սեֆիլյանի գործով մեղադրյալ
Ազատամարտիկները պատրաստ են եղել կյանքը զոհել հանուն դատախազների, քննիչների, որոնց թեթեւ ձեռքով այսօր բանտերում են...
Նոր Սահմանադրությամբ նախագահը պետք է իրականացնի իշխող քաղաքական համակարգի հակակշռի դերը. Նիկոլ Փաշինյան
Նախագահը կառավարության հետ թիմային կապեր չունի....
2018-ից հետո վարչապետը կլինի առաջին դեմքը, բայց ՀՀԿ ղեկավարի հետ կոնսենսուս պետք է լինի․ Վահրամ Բաղդասարյան
Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձ չլիներ, նրան վարչապետի պոստը չէր վստահվի․․․
Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան
Զեյնալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները...
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին. հայտարարություն
Քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Քանի դեռ նման մարդիկ բանտում են, մենք բոլորս ենք անազատության մեջ...
«Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին
«Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news