News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռումինիան անօրինական է համարում Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալը։ Այս մասին ասել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիրքորոշումը Կոսովոյի եւ Մետոքիայի հարցում գործում է նաեւ Կատալոնիայի ու Քուրդիստանի դեպքում։ Սա սկզբունքային դիրքորոշում է։ Մենք կարծում ենք, որ առանց կառավարության ու պետության հետ բանակցությունների երկիրը մասնատելն անօրինական է»,- մեջբերում է նրա խոսքը Agerpres-ը։

Ռումինիայ ԱԳ նախարարը նշել է, որ իրենք հավատարիմ են մնում այդ դիրքորոշմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է կատարվում Եվրոպայի տարբեր մասերում։

Նախարարը, անդրադառնալով Արեւմտյան Բալկաններուոմ տիրող իրավիճակին, ասել է, որ վերջին ամսում իրավիճակն այնտեղ դրական ուղղությամբ է զարգանում հիմնականում Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ երկխոսության շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ