News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ելույթի կապակցությամբ, փոխանցում է Tengrinews.kz-ը։

«Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ն Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ելույթի կապակցությամբ վճռական բողոք է հայտնում եւ երկու բարեկամ երկրների միջեւ նման երեւույթն անթույլատրելի է համարում»,- ասված է հայտարարության տեքստում։

«Վստահ ենք, որ Ղրղզստանի նախագահի՝ նախընտրական արշավի նպատակով արված անպատասխանատու, սադրիչ եւ սխալ պնդումները չեն կարաող վնասել մեր երկրների միջեւ բազմադարյա բարեկամական կապերին։ Ղազախստանը հավատարիմ է ավանդական եղբայրական հարաբերությունները զարգացնելու ուղղությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել է, թե Ղազախստանի իշխանությունները Ղրղզստանին ղեկավարներ են պարտադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ