News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստորջրյա հնագետների եւ գանձեր որսացողների բազմամյա որոնումները դեռեւս պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչ ճակատագիր է բաժին ընկել Քրիստափոր Կոլումբուսի (1451-1506) առաջին արշավախմբի նավեր «Սանտա Մարիային», «Նինյային», «Պինտային», գրում է Natioanl Geographic-ը։

Նավամատյանի համաձայն՝ Քրիստափոր Կոլումբոսի ֆլագման նավը՝ «Սանտա Մարիան», 1492 թվականին Հաիթիի ափերին բախվել էր ստորջրյա խութի։ Նավի կմախքը մաս-մաս էր արվել եւ օգտագործվել Լա Նավիդադ ավանի շինարարության համար։

Սակայն, ըստ National Geographic-ի, այդ բնակավայրի որեւէ հետք մինչեւ հիմա չի հայտնաբերվել։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագիր է բաժին ընկել «Պինտային» եւ «Նինյային» այն բանից հետո, երբ նրանք Եվրոպա էին վերադարձել»,- մեջբերում է ամսագիրը հնագետ Դոնալդ Քեյթի բառերը։

Փորձագետները կարծում են, որ ամեն դեպքում Կոլումբոսի արշավախմբի նավերի մնացորդների որոնումները շարունակել պետք է։ Դրանք կարող են օգնել տեղեկություններ ստանալ եվրոպական քաղաքակրթության եւ Նոր Աշխարհի բնակիչների միջեւ առաջին կապերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ