News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծում է, որ կառավարությունը անարադար է բաշխում բյուջեն Երեւանի եւ մյուս քաղաքների միջեւ։ Այս մասին Վարդան Ղուկասյանը դժգոհել է NEWS.am–ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կշետքի մի նշարին են դնում, Երեւանը՝ մի, ինչի հետեւանքով էլ մյուս քաղաքներում աղետալի պատկեր է։

«Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կշեռքի մի նժարին է դրված, Երեւանը մի, Երեւանը տասնապատիկ անգամ ավելի ծանր կողմն է գալիս։ Գյումրիի բյուջեն շատ քիչ է, 2 միլիարդ դրամ է տրվում Գյումրիին, ինչը շատ քիչ է, որովհետեւ եթե տասը անգամ Երեւանի բնակչությունը ավելի է Գյումրիից, նշանակում է՝ տասը անգամ ավելի գումար պիտի տան, բայց տալիս են 20 անգամ ավել։ Երեւանին պետք է տրվեր 20 միլիարդ դրամ, բայց տրվում է 47 միլիարդ դրամ։ Այ սրանց մասին մշտապես խոսել եմ, դրա պատճառով էլ ամեն ինչ կենտրոնացել է Երեւանում»,–նեղսրտել է Գյումրիի նախկին քաղաքապետը։

Նա դարձյալ հիշել է, որ իր օրոք Գյումրին ծաղկում է, իսկ հիմա արտագաղթում են, քանի որ շինարարություն չի կատարվում։

«Ցավում եմ, որ 400 բնակարանի հիմքը գցված էր իմ օրոք, նախագծերը հաստատված էին, բայց այս քաղաքապետարանի ավագանին ու քաղաքապետը ասեցին, որ մեզ պետք չի բնակարան, մեզ պետք է սերտիֆիկատներ տանք ժողովրդին։ Ժողովրդին սերտիֆիկատ բաժանեցին, որ արտագաղթին նպաստեն... որ բնակարան չես տալիս, սերտիֆիկատ ես տալիս, բա արտագաղթում են։ Յուրաքանչյուր քաղաքապետ ինքը պետք է ուզենա, որ շինարարություն լիներ քաղաքում»։

Նախկին ՀՀԿ–ականը դժգոհել է նաեւ, որ արդար ընտրություն չի լինում եւ ժողովուրդը չի կարողանում ընտրել իր ուզած թեկնածուին։

Տպել
Ամենաշատ