News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մադագասկարի հյուսիսային հատվածում խոլորձի (օրխիդեա) նոր տեսակ է հայտնաբերվել, որը յուրահատուկ բույր ունի, հայտնում է The English Garden-ը։

Գյուտն արել է ավստրիացի բուսաբան Անտոն Զիդերը։ Բույսը կոչել են Cynorkis christae։ Այս տեսակին են պատկանաում տասնյակ խոլորձներ, որոնք աճում են Աֆրիկայում եւ Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների կղզիներում։ christae տեսակի անվանումն այս ծաղիկներին տրվել է դրանք հայտնաբերած բուսաբանի կնոջ՝ Քրիստիի անունով։

«Բավականին զարմանալի է, որ այս խոլորձը երբեք նախկինում չէին տեսել։ Հնարավոր է, բանն այն է, որ այն կղզու մեկուսի վայրերում է աճում»,- ասել է Զիդերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ