News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում National Instruments ընկերության դուստր ընկերության ինժեներները ներկայացրել են արդյունաբերության մեջ դիագնոստիկայի եւ կառավարման real-time մոդելը։

Խելացի արդյունաբերական պոմպի մոդելն ընկերությունը ներկայացրել է Երեւանում DigiTec ցուցահանդեսի ժամանակ։ Այս մոդելն արդեն տեղադրել են Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ում։

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության մասնագետ Արամ Սողոյանն ասաց, որ դա թույլ կտա ոչ միայն տվյալներ ստանալ արտադրական հանգույցներից, այլ նաեւ վերլուծել դրանք։ Նորամուծությունն այն է, որ սարքավորումից ստացված տվյալներով իրական ժամանակում կարող են պարզել, թե ինչ վիճակում է սարքը։

«Իսկ եթե դուք հաստատ գիտեք, թե երբ է պետքը պոմպը կամ այլ սարքավորում վերանորոգել, ապա դուք ժամանակ չեք կորցնում՝ այն ժամանակից շուտ անջատելով կամ ժամանակից ուշ անջատելով՝ վթարի ռիսկին չեք գնում»,- ասաց Սողոյանը։

«Պոմպի վրա անհատական qr կոդ կա։ Կոդը հավաքում ենք պլանշետի վրա, այն ինքն է հաշվում, եւ համակարգը բացվում է։ Հիմա պլանշետը դնում եք հանգույցի վրա եւ տեսնում եք դրա լարումը, ճնշումն ու ջերմաստիճանը»,- ասել է Սողոյանը։

Այս մոդելի համար հայ մասնագետեները կազմել են AR հավելվածը եւ արհեստական նեյրոնային ցանցի մոդել։ Նման արհեստական ինտելեկտը կարող է ընդունել եւ վերլուծել միլիոնավոր սարքերի տվյալները։

«Բնականաբար բոլոր այդ համակարգերը պաշտպանված են հուսալի ծածկագրային մեթոդներով»,- ասել է Սողոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դպրոցականները կկարողանան ֆիզիկան գործնականում տեսնել․ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը սեպտեմբերի 29-ին կնշի 75-ամյակը
Սեպտեմբերի 29-ին առավոտյան 10-ից մինչեւ երեկո լաբորատորիան բաց կլինի դպրոցականների, ուսանողների եւ բոլոր ցանկացողների համար․․․
«Զիգզագ»-ը սկսում է նոր iPhoneXs և iPhoneXsMax մոդելների նախավաճառք Հայաստանում. վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից
Հայաստանն առաջին անգամ հայտնվեց Apple ընկերության նոր մոդելների վաճառքի մեկնարկի «երկրորդ ալիքի»...
Ամերիկյան ընկերությունը ստեղծել է «Մահվան Facebook»
Սոցցանցը կոչված է միավորելու մարդկանց, որոնք «կյանքի ճանապարհին որոշակիորեն նման փուլեր են անցնում», այսինքն՝ վերապրում են մտերիմների մահը…
Google-ի նախկին տնօրենը չի բացառում համացանցի տարաբաժանումը
Հիմա առավել հավանական սցենար է համարվում երկճյուղավորումը՝ համացանցի բաժանում Չինաստանի ղեկավարությամբ եւ ոչ չինական համացանց՝ Ամերիկայի ղեկավարությամբ…
Google-ը թույլ է տալիս Gmail փոստային ծառայությունում օգտատերերի նամակները վերլուծել
Նամակում նշվում է, որ կորպորացիան դեռեւս թույլ է տալիս կողմնակի հավելվածներ մշակողներին սկանավորել օգտատերերի նամակները, չնայած որ...
Facebook-ը սկսել է ծանոթություների հավելված փորձարկել
Ծառայությունում գրանցվել ցանկացողները պետք է համառոտ գրեն իրենց մասին, պատասխանեն մի շարք հարցերի եւ նշեն, որոնք են իրենց....
Ամենաշատ
Partner news