News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանին վերաբերող երկու զեկույց է քննարկվելու:

NEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ զեկույցները կքննարկվեն հոկտեմբերի 11-ին:

«Առաջին զեկույցը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, երկրորդը վերաբերում է մարդու իրավունքներին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է հոկտեմբերի 9-ին: Հենց նույն օրը գաղտնի քվեարկությամբ կընտրվի ԵԽԽՎ նոր նախագահը: Ուրբաթ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո այդ պաշտոնում են առաջադրվել Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից եւ Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ