News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասի հայ համայնքը հոկտեմբերի 5-ին հավաքվել է Սուրբ Կիրակոսի եկեղեցում՝ հարգելու 59 մարդու կյանք խլած հրաձգության զոհերի հիշատակը։

Հավաքվածները աղոթել ու մոմեր են վառել, հաղորդում է «Ասպարեզը»։

Հայր Սասուն Զմրուխտյանը, քահանա Սեմ Ագուլյանը եւ Հայաստանի պատվո հյուպատոս Էնդի Արմենյանը արարողությունից հետո հանդես են եկել ելույթներով։

Լաս Վեգասի հայ համայնքը կոչ է արել շարունակել արյուն հանձնել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ողբերգության ժամանակ տուժածներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, երաժիշտ Ջեյսոն Օլդինի ելույթի ժամանակ մի տղամարդ հյուրանոցի համարներից մեկից կրակ է բացել հավաքվածների վրա։ Նա սպանել է 59 եւ վիրավորել 527 մարդու, որից հետո ինքնասպան է եղել։ Մինչեւ այժն անհայտ են նման քայլի դրդապատճառները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ