News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպարապետի օրը լավ առիթ է հարեւաններին ցույց տալու համար, որ մենք այստեղ ենք, քեֆ ենք անում եւ պատրաստ ենք ցանկացած պահի դիմակայել, եթե հանկարծակի որոշեն ինչ-որ քայլերի դիմել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շարմ Հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ունենք գաթայի, խորովածի օր եւ նմանատիպ տոներ, սակայն չկար դրանց մեջ ռազմական ոգով տոն, բացի բանակի տոնից: Իհարկե,  Խնձորեսկում հանգչում է Մխիթար սպարապետը, սակայն այստեղ նշվող Սպարապետի օրը նվիրվում է  մեր բոլոր սպարապետներին»,-ընդգծում է նա:

Պարուսույց Գագիկ Գինոսյանի կարծիքով, Սպարապետի օրը պետք է հիշել նաեւ Մելիք Բարխուդարին, Պետրոս Գետադարձին եւ բոլոր մյուս դավաճաններին, որպեսզի ամբողջապես արժեւորվի բոլոր նրանց դերը, ովքեր քաջաբար պայքարել են հայրենիքի համար:

Տոնակատարությունը ներառում էր մշակութային, ռազմական միջոցառումներ: Միջոցառումների շարքը ավարտվեց գալա համերգով, որին այլ բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա էին նաեւ Սերժ Սարգսյանը,Վիգեն Սարգսյանը եւ Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում մեծ շուքով նշվեց Սպարապետի օրը, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայոց բոլոր սպարապետներին:  Որոշվել էր միջոցառումների շարքն անցկացնել հենց Խնձորեսկում, քանի որ այստեղ է գտնվում ազգային հերոս Մխիթար Սպարապետի գերեզմանը։

Տպել
Ամենաշատ