News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Ես վստահ եմ, որ Իրանը աջակցում է Հյուսիսային Կորեային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրիստոնեական TBN հեռուստաալիքին եւ հաղորդավար Մայք Հաքաբիին (Արքանզասի նախկին նահանգապետ եւ Հանրապետականների կողմից նախագահի նախկին թեկնածու) տված հարցազրույցում։

«Թեհրանը չի հետեւում միջուկային ծրագրերը կրճատելու շուրջ բանակցությունների ոգուն եւ շատ խնդիրներ է ստեղծում, հիմնականում Մերձավոր Արեւելքում»,-նշել է Թրամփը։

«Ես վստահ եմ, որ նրանք  ֆինանսավորում են Հյուսիսային Կորեային եւ առեւտուր ու բիզնես են անում նրանց հետ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Դուք կտեսնեք, թե ինչ եմ ես պատրաստվում անել ոչ շատ հեռու ապագայում։ Իրանը վատ խաղացող է, եւ մենք նրանց հետ համապատասխան կերպով կվերաբերվենք»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news