News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված է, որ «Խոսրովի արգելոցում» օգոստոսի կեսերին խոշոր հրդեհի բռնկման մեջ կա մարդկային գործոն:

NEWS.am-ի հետ զրույցում բնապահպանը, անդրադառնալով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե հրդեհը չէր կարող լինել բնածին, ասաց. «Միանշանակ ասել չեմ կարող՝ դիտավորություն է, թե զուգադիպություն, այն կպարզվի նախաքննության ընթացքում, բայց որ սա բնական երեւույթ չէ, մարդածին գործոնը կա, ես չեմ կասկածում: Մտավախություն ունեմ, որ այս հրդեհը հեռահար նպատակ է հետապնդում՝ հետագայում այստեղ հանքարդյունաբերությամբ զբաղվելու կամ զվարճանքի կենտրոններ կառուցելու համար: Ժամանակի ընթացքում կպարզվի՝ ինչ նպատակ էր այս ամենը հետապնդում»:

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ արգելոցի վերականգման աշխատանքներին աջակցելու համար արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն նախարարության հետ: Նշենք, որ այս հարցը թեժ քննարկման առիթ էր դարձել. բնապահպանները պնդում էին, որ պետք է մասնակցեն այդ աշխատանքներին, իսկ նախարարությունը, մեջբերելով օրենքը, հայտարարում էր, թե պահպանվող տարածքի վերականգման աշխատանքներին իրավունք չունեն խառնվելու:

Կարինե Դանիելյանը նշեց, որ այդ հարցում համաձայնության են եկել պատկան մարմինների հետ:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Խոսրովի» անտառում օգոստոսի կեսերից բռնկված հրդեհի պատճառների մասին մասնավորապես ասել էր. «Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին. ՔԿ
Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են…
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ