News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդիկ պետք է հասկանան, որ պետք է զբաղվեն բնության պահպանմամբ, ոչ թե ոչնչացմամբ: Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի վերաբերյալ հրապարակման մասին NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Մարդկության գաղափարները, մտածելակերպը պետք է փոխվի: Մարդկանց միջից պետք է դուրս գա այն գաղափարը, թե ուժեղ տղամարդ եմ ու կարող եմ կենդանի սպանել: Մինչդեռ դու ուժեղ տղամարդ ես, եթե պահպանում ես բնությունը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ Շենավանի գյուղապետն ու երկու այլ անձ լուսանկարվել էին «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ: Չնայած Շենավանի գյուղապետը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պնդել էր, թե իրենք որս չեն կատարել, ընդամենը լուսանկարվել են գետնին ընկած անգղների հետ, ոստիկանությունը հայտարարել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 45-ամյա Յ. Պողոսյանը: Ի դեպ, Պողոսյանը գյուղապետի հետ լուսանկարված անձանցից մեկն է:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ