News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հոկտեմբերի 8-ին նշվում է հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը:

Օրն սկսվել է համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ են կայացվել։

Այնուհետեւ տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից:

Սուրբ հողը, որ բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվել է նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվել Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացել է հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվել են կոչումները, հնչել շնորհավորանքներ:

Տոնական ծրագիրը շարունակվելու է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ եւ գեղեցիկ համերգային ծրագրով, որ կավարտվի հրավառությամբ:

Տպել
Ամենաշատ