News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Վանաձորի Հայքի հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 8-ին անցկացված «Բերքի տոն»-ին Լոռու մարզի Կուրթան համայնքն իր գյուղի բերք ու բարիքը ներկայացրել ու վաճառքի էր հանել երգիծական մակնշումներով:

«Դբա լավը» գրառմամբ տաղավարի սեղանին ներկայացված գյուղմթերքը իր բազմազան տեսականիով ու գունագեղությամբ գրավում էր բոլոր այցելուներին:

Կուրթանեցին տոնի մասնակիցներին առաջարկում էր փափուկ ու անարատ, հատուկ բիձոնց համար նախատեսված եգիպտացորեն, զոքանչի լեզվի պես կծու ծիծակ, Կուրթանի տնական հավի ձվան, լոբի՝ կեր ու բանիր մակագրմամբ, մուկը դիբած կարտոլ՝ ցխի գնով ու 250 դրամանոց խնձոր, որն ախպերն ախպորը չի տա:

 

Տպել
Ամենաշատ