News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից դուրս գալու ուղղությամբ Բրիտանիայի աշխատանքը կարող է ճանապարհ հարթել Շոտլանդիայի անկախացման համար։ Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Շոտլանդիայի առաջին նախարար ու Շոտլանդական ազգային կուսակցության նախագահ Նիկոլա Ստերջենը կուսակցության համաժողովի ժամանակ։ Նա չի նշել, թե հատկապես որ օրվա համար է կուսակցությունն ուզում ծրագրել հաջորդ հանրաքվեն։

«Մենք կվերադառնանք հանրաքվեի ժամկետների հարցին այն ժամանակ, երբ մեզ համար ավելի պարզ կդառնա մեր խնդիրների շրջանակը։ Մարդիկ աճող աղետ են ակնկալում ոչ միայն Բրեքսիթից, այլեւ դրա ոչ հմուտ եւ քաոսային կազմակերպումից՝ Թերեզա Մեյի ղեկավաությամբ»,- հայտնել է նա։

Միացյալ Թագավորության համար եվրոպական միասնական շուկայից դուրս գալը կդառնա ճակատագրական սխալ, հավելեց նա։

Բրիտանական Guardian-ը փոխանցում է, որ կուսակիցները Ստերջենին հորդորում են հետաձգել նոր հանրաքվեն մինչեւ 2020-ականների սկիզբ։

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն վերհանել է հակասությունները Միացյալ Թագավորության 4 միավորներում, նշում է Reuters—ը՝ Շոտլանդիայում ու Հյուսիսային Իռլանդիայում մեծամասնությունը «այո» է ասել ԵՄ-ին, Ուելսում ու Անգլիայում՝ «ոչ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել