Հայաստանի ԱԻՆ-ում, այսօրա հոկտեմբերի 8-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակա լճափնյա հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 22 UU 473 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., 3 ուղեւոր) արգելափակվել է ցեխակույտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: