News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում մարդու իրավունքների հարցերով ակտիվիստների խմբի համար։ Նրանցից մեկն էլ Թուրքիայում Amnesty International –ի ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էզերն է, հայտնում է Reuters-ը։ Մյուս ակտիվիստներից են գերմանացի լրագրող Պիտեր – Ֆրանկ Շտեյսթները ու Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին։

Ձերբակալության համար առիթ է հանդիսացել նրանց մասնակցությունը թվային անվտանգության թեմայով համաժողովին, որից հետո նրանց մեղադրել են զինված ահաբեկիչներին աջակցելու մեջ։

Նրանց ձերբակալությունից հետո Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ վերանայում են Թուրքիայի հետ ռազմական նախագծերը։ Իսկ կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը պետք է դադարեցվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ