Մոսկվայի մարզում առեւտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի օջախների ընդհանուր մակերեսը կազմել է 55 հազար քառակուսի մետր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱԻՆ Կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչին։
Նախնական տվյալներով՝ «Սինդիկա» առեւտրի կենտրոնում հրդեհից տուժածեր չկան։ «Տարհանվել է երեք հազար մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ավտոկայանատեղիում պայթել են մի քանի մեքենաներ, որոնք տարհանված չեն եղել։