News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիինին նվիրել է վերմակասավան, որի վրա իրենց ողջագուրման լուսանկարն է պատկերված, գրում է իտալական Corriere della Sera պարբերականը։

«Փոխվում են կառավարությունները, քաղաքական կարգերը, դաշնակիցները, կուսակցությունների անվանումները։ Չի փոխվում միայն մեկ բան՝ նրանց քաղաքական ու մարդկային խորը կապը, որն իրեն հավասարը չունի։

Բերլուսկոնին այս կապն արտահայտել է հերթական նվերով , որը Սոչիում մատուցել է Պուտինին 65-րդ տարեդարձի կապակցությամբ։

Երկու առաջնորդների գաղտնի անձնական կյանքի մասին բազմաթիվ լուրեր են պտտվել, բայց նույնիսկ WikiLeaks –ը չի կարողացել գտնել որեւէ ակնարկ երկու առաջնորդների չարչրկված «մասնավոր երեկույթների» մասին։ Հարյուրավոր համատեղ լուսանկարներում կարելի է տեսնել մարդկային հարաբերությունների ջերմությունը՝ թե լավ, թե վատ ժամանակներում»,- գրում է թերթը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ