News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կասեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը երկրում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում։ Այս մասին ասվում է Twitter-ում հրապարակված դեսպանատան հայտարարության մեջ։

«Վերջին իրադարձությունները ԱՄՆ կառավարությանը ստիպել են վերանայել Թուրքիայի կառավարության հանձնառությունը ԱՄՆ առաքելության ու անձնակազմի անվտանգությանը։ Մեր դեսպանատան ու հյուպատոսարանների այցելուների քանակը նվազագույնի հասցնելու համար առայժմ շարունակվում է տվյալ գործընթացը՝ մենք միանգամից կասեցնում ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցին՝ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Վերջինին Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ