News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փոստի համաշխարհային օրը այն միջազգային տոներից մեկն է, որը նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում, Փոստի Համաշխարհային միության 14-րդ համագումարի որոշումով այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի 9-ին: 1874 թ. այդ օրը ստեղծվել էր միությունը, 1874 թ հոկտեմբերի 9-ին Բեռնում 22 երկրների՝ այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բեռնի պայմանագիրը, որով ստեղծվել է Գլխավոր փոստային միությունը, 1878 թ. միությունը փոխել է իր անվանումը ու սկսել է կոչվել Փոստի համաշխարհային միություն՝ ՓՀՄ:

Այսօրվա դրությամբ ՓՀՄ-ի կազմում 192 երկիր կա, Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից  սկսվում է Նամակի միջազգային շաբաթը, ՓԽՄ տվյալներով, միջազգային փոստը խոսում է իր հաճախորդների 6800 լեզուներով ու փոստի ֆիզիկական առաքման ամենամեծ ցանցն է աշխարհում: Այն նախատեսված է ապրանքների հուսալի, արդյունավետ ու էժան  փոխադրումների ու գաղափարների փոխանակության համար, Փոստի միջոցով ընկերները մեծ հեռավորություններից իրար են փոխանցում իրենց անձնական մտքերը: Այն օգնում է  ֆիրմաներին հաճախորդներ գտնել ու համապատասխանել նրանց պահանջներին, հաղորդում է Calend-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ