News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը Twitter–ում քննադատել է սենատոր Բոբ Քորքերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սենատոր Բոբ Քորքերն աղաչում էր ինձ պաշտպանել իր թեկնածությունը Թեննեսսիում վերընտրվելու համար։ Ես ասացի՝ ոչ, եւ նա հրաժարվեց առաջադրվել, ասաց՝ առանց իմ աջակցության չի հաղթի։ Նա ուզում էր նաեւ պետքարտուղար դառնալ, ես ասացի՝ շնորհակալություն, ոչ»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Դրանից բացի, նա հայտարարել է, թե Քորքերը շատ բաներով  պատասխանատու է Իրանի հետ «սարսափելի» գործարքի համար, եւ ենթադրում է, թե սենատորը  հետագայում Սպիտակ տան ակտիվ ընդդիմադիրը կլինի։

Հանրապետական սենատոր Քորքերը, սակայն, խոսքի տակ չի մնացել. «Ամոթ է, որ Սպիտակ տունը վերածվել է մեծահասակների մանկապարտեզի»,– ի պատասխան գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ