News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար ոչ միգրացիոն վիզաների դիմումներն ընդունելու սառեցման որոշումից ժամեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ վիզային ճգնաժամից ժամեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցը Թիլերսոնի եւ Չավուշօղլուի միջեւ կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։

Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։

Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ