News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի եւ ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական եւ քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ:

Հայաստանում եւ Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով եւ ձեռքբերումներով:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Աղանբեկյան, քաջառողջություն եւ բարեկեցություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ