News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը «բացահայտել» է թե, ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաներ տրամադրելու որոշումն ում վրա է ամենածանրը ազդելու։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը նշել է, թե ԱՄՆ-ն իր այս որոշումով ամենածանր հարվածը հասցրեց իր գործակալներին, քանի որ նրանք այս որոշման հետեւանքով մնացին Թուրքիայում։

Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։ Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ։

Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ