News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մեծ մասը անբարոյական ոչինչ չի տեսնում նրանում, որ Պենտագոնը միջուկային  հարվածներ հասցնի Իրանի քաղաքներին։ Այս մասին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքական  գիտությունների պրոֆեսոր Սքոթ Սագանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Հասարակական  կարծիքի հարցումները վկայում են, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների սարսափելի հետեւանքները ոչ մի կերպ չեն ազդել Իրանի դեմ միջուկային զենքի գործածումը կանխելու ամերիկացիների ցանկության վրա։

«Հարցվածների 60  տոկոսը նշել է, որ կպաշտպաներ Իրանի՝ 100 հազար բնակիչ ունեցող քաղաքի վրա միջուկային ռումբ նետելու որոշումը»,– մեջբերում է պրոֆեսորի խոսքը Harvard Crimson թերթը։ 2 մլն բնակչություն ունեցող քաղաքի վրա միջուկային ռումբ նետելուն հավանություն է տվել հարցվածների մոտ 60 տոկոսը։

Երբ հարցվողներին առաջարկել են ընտրել 2 տարբերակներից մեկը՝ Իրանի հետ պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով, թե միջուկային ռումբի միջոցով, 40 տոկոսը կողմ է արտահայտվել դիվանագիտական լուծմանը, եւս տոկոսը,  միեւնույնն է, ուզում է ատոմային ռումբ նետել Իրանի վրա»,– նշել է պրոֆեսորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ