News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Ապարասիդա քաղաքի Սուրբ Աստվածածնի արձանը, որը համարվում է Բրազիլիայի  հովանավոր սուրբը, կզարդարվի նոր ոսկյա թագով, հաղորդում  է  ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Globo հեռուստաընկերությանը։ Հոգեւորականները նման նվեր են արել կաթոլիկների սրբին նրա արձանի հայտնաբերման  300-ամյակի կապակցությամբ։ Թագի պատրաստման համար օգտագործվել է 68 ադամանդ,  ինչպես նաեւ զմրուխտ, շափյուղա, մարգարիտ։ Դրանք խորհրդանշում են բրազիլական դրոշի գույները՝ կանաչ, կապույտ եւ դեղին։ Թանկարժեք աքսեսուարի համար ոսկին գնվել է հավատացյալների հանգանակած գումարով, իսկ քարերը նվիրել են ոսկերիչները, որոնք աշխատում են այդ վանքի հոգեւորակաների պատվերով զարդը պատրաստելու վրա. հենց  այդտեղ է գտնվում սրբի արձանը։ Բացի այդ՝ թագի ներսում պահվել է սրվակ, որում լցրել են Բրազիլիայի տաբեր շրջաններից վերցված հող։ Թագի գինը չի հրապարակվում։

Մինչեւ հիմա արձանը զարդարում  էր ավելի համեստ թագ, որի վրա կար 40 ադամանդ։ Այն  1884 թվականին նվիրաբերել էր Բրազիլիայի արքայադուստրն իր ցանկության իրագործման դիմաց։ Արձանի նոր «թագադրումը» կկայանա առաջիկա չորեքշաբթի՝ Բրազիլիայի համար կրոնական կարեւոր տոնի՝  Ապարեսիդայի սուրբ Աստվածածնի օրվա նախօրեին, որը նշվում է հոկտեմբերի 12-ին։  Այս տարի տոնակատարությունը սրբի արձանի հայտնաբերման 300-ամյակի կապակցությամբ ավելի մասշտաբային կլինի։  Հենց հոբելյանական թվով է պայմանավորված թագի վրա օգտագործված ադամանդների քաշը՝ 300 գրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ