News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստում հարցաքննվում են գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ: Նշենք, որ դատարանում արդեն իսկ հարցաքննվել են վկաները, ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները:

Առաջինը հարցաքննվեց ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը: Նա հայտարարեց, որ դատարանում ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց հրաժարվում է: Ամբաստանյալը խնդրեց որպես հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը:

Ժորա Զաքարյանը նախաքննության ընթացքում պատմել է, որ իր գործընկեր Անդրանիկ Քոչարյանն իրեն մի քանի անգամ թղթադրամներ է տվել՝ դրանց վրա առկա կարմիր բծերը վերացնելու համար, սակայն ինքը չի կարողացել դա անել եւ վերադարձրել է թղթադրամը:

«Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջին անգամ տվել է 20 եվրո փոխադրամ եւ խնդրել վերացնել թղթադրամի կարմիր բծերը, դրանք վերացնելու համար գնեցի մեկ սրվակ եղունգների լաք, բայց չկարողացա վերացնել այդ կարմիր բծերը, որից հետո վերադարձրի գումարը: Մոտ 1 ամիս անց Անդրանիկ Քոչարյանն ինձ տվեց երկու հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց ներկված թղթադրամ: Անդրանիկ Քոչարյանն ինձ ասել էր, որ նոր խմբաքանակ թղթադրամներ են սպասվում, դրա համար ես Անդրանիկից պահանջեցի այլ նյութեր, բայց Անդրանիկին չեմ ասել, թե ինչով եմ մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել եմ՝ ինքը կսովորի դա անել եւ այլեւս իմ կարիքը չի ունենա: Ես իմ կատարած աշխատանքի դիմաց գումար չեմ պահանջել, միայն մեկ անգամ 5  հազար դրամ եմ վերցրել նյութեր գնելու համար»,- պատմել է ամբաստանյալը:

Քննիչի հարցին՝ ինչ կապ ունի Սամվել Բաբայանն այս ամենի հետ, Ժորա Զաքարյանը պատասխանել է, թե իր տեղեկություններով, առնչություն չունի:

Որպես մեղադրյալ Ժորա Զաքարյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ես տեղյակ չեմ եղել, թե ինչպես են 5 հազար եվրոն տեղափոխել Հայաստան, ես ճանաչել եմ միայն Անդրանիկին եւ իմ իմացածն արդեն իսկ պատմել է նախաքննական մարմնին»:

Ժորա Զաքարյանը որպես մեղադրյալ մի քանի անգամ է հարցաքննվել, վերջին հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե տեղյակ չի եղել՝ այդ թղթադրամները կապ ունեն Սամվել Բաբայանի հետ:

Նշենք, որ Ժորա Զաքարյանը, ըստ մեղադրանքի, օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ