News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2020 թվականը Մոսկվայի բորսան կարող է առեւտուր իրականացնել Վիետնամի, Իրանի, Հայաստանի արժույթներով։ Այս մասին հայտնել է արժութային շուկայի վարչության զարգացման կառավարման բաժնի պետ Դմիտրի Պիսկուլովը, հայտնում է «Վեդոմոստին»։

«Մասնակիցների կարիք, պահանջարկ կա․․․ Քաղաքական գործընթացը պահպանվում է։ Երկրների միջեւ գոյություն ունեն առեւտրային հարաբերություններ, այդ պատճառով ռուսական ռուբլու նկատմամբ թուրքական լիրայով սակարկությունը մեծ հեռանկարներ ունի»,-հայտնել է նա։

2018 թվականին Մոսկվայի բուրսան նպատակ ունի առեւտուր իրականացնել ճապոնական իենով եւ թուրքական լիրայով։

Մոսկվայի բորսայում այս պահին վաճառվում են ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ, հոնկոնգյան դոլար, չինական յուան, բելառուսական ռուբլի, ղազախական թենգե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ