News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը նոր տեսանյութ է հրապարակել Նորագավիթում տեղի ունեցած սպանության մասին: Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ոստիկանության Շենգավիթի բաժին աահզանգ է ստացվել «Էրեբունի» ԲԿ-ից. Հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որովայնի շրջանում վնասվածը կյանքին վնա սպառնացող էր: Նա գիտակցություն չի ունեցել եւ հաջորդը օը մահացել է:

Իրավապահները պարզել են, որ մարդիկ տուժողին օգնության են հասել ձայներ լսելով, նրանք որեւէ այլ անձի չեն տեսել:

Դեպքի հաջորդ օրը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով իրավապահները բերման են ենթարկել 46-ամյա Գարեգին Հ.-ին: Նրան հայտնաբերել են տանը: Նրա մեքենայից հայտնաբերվել է հրազենի պարկուճ: Նա ներկայացրել է ՏՏ տեսակի ատրճանակ:

Գարեգին Հ.-ն կալանավորվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է:

Մահացածը Սամվել Ավագյանն է, ով իրենց բակում նստած է եղել, երբ մեքենայով մոտեցել են անհայտ անձինք եւ կրակել նրա վրա: Իրավապահները դեռ չեն հայտնաբերել կրակողներին:

Սամվել Ավագյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Ուշագրավ է, որ նա դուրս է եկել տան բակ՝ դիմավորելու որդուն, որը եկել էր Ռուսաստանից իրեն տեսակցելու: Մինչ որդու ժամանելը նրա վրա կրակել են, եւ նա չի հասցրել տեսնել որդուն:

Նշենք, որ Սամվել Ավագյանն ամուսնացած էր, ունի երեխաներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ