News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Mexx ընկերությունը թողարկել է  City Breeze օծանելիքը, հայտնում է  Lenta-ն:

Բույրը ստեղծողների խոսքով, այն կոչված է ազատության զգացմունք ապահովել մարդկանց։ «Պատկերացրու, որ  դու կանգնել ես բարձրահարկ շենքի տանիքին եւ շնչում  ես թարմ քամու հոտը: Քո առաջ, ինչպես ձեռքի ափի մեջ, սփռվել է ամբողջ քաղաքը: Այդ տեսարանից շունչդ բռնվում է ... եւ հանկարծ դու զգում ես բացարձակ ազատություն», —  Mexx-ում նկարագրել են նոր օծանելիքը:

Բույրի ամենանուրբ մասնիկներն են թուրինջը, խնձորը եւ ռեհանը: Հիմնական մասնիկներն են մայրին, մամուռը, պաչուլին և վետիվերը: Փաթեթավորումն արվել է սև ու սպիտակ լուսանկարների ոճով՝ վառ շեշտադրումներով, որոնք  հիշեցնում են  բույրի հիմնական մասնիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ