News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Անդրանիկ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը:

«Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը, որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում»,- որպես վկա նախաքննական մարմնին պատմել է Անդրանիկ Քոչարյանը:

Որպես վկա՝ Անդրանիկ Քոչարյանը պատմել է, որ նոր խմբաքանակ թղթադրամների մասին իրեն եղբայրն է հայտնել: Արդեն մեղադրյալի կարգավիճակում Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում:

Դատարանում Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց նաեւ հարցերին պատասխանել: Ցուցմունք տալուց հրաժարվեց նաեւ ամբաստանյալներից Կարեն Քոչարյանը, որն Անդրանիկ Քոչարյանի եղբայրն է:

«Պնդում եմ իմ նախաքննական ցուցմունքը եւ հարցերին պատասխանելուց հրաժարվում եմ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ՝ Քոչարյանը պատմել է, որ Սամվել Բաբայանն իրեն տվել է 20 եվրոյանոց թղթադրամ եւ խնդրել ճշտել՝ իրական է, թե կեղծ:

«Գնացի փոխանակման կետ, որի աշխատակիցն ինձ ասաց, որ թղթադրամը կեղծ չէ, բայց չի կարող այն փոխանակել, որովհետեւ ներկոտված է եւ մաշված: Այդ մասին տեղեկացրի Սամվել Բաբայանին, որն էլ ինձ հարցրեց՝ ոնց կարող ենք այդ հարցը լուծել: Ես հիշեցի, որ իմ համագյուղացի Ժորան քիմիկոս է եւ կարող է ներկն անցկացնել: Ես եղբորս միջոցով թղթադրամը փոխանցեցի Ժորային, որն էլ մի քանի օրից ինձ այն վերադարձրեց եւ ես տվեցի Սամվել Բաբայանին: Մի քանի օրից ինձ զանգահարեց Սամվել Բաբայանն ու ինձ ասաց, որ Մոսկվայում իրեն 5 հազար եվրո է պարտք, անհրաժեշտ է այն հասցնել Երեւան: Ես էլ դիմեցի Դավիթ Հարությունյանին, որն էլ իր ծանոթի միջոցով Մոսկվայից ավտոբուսով պետք է բերվեր Երեւան: Ես տեղյակ եմ եղել, որ թղթադրամները ներկոտված են եւ մաշված, ես այդ մասին նաեւ Դավիթին եմ տեղեկացրել, որ այդ թղթադրամները կեղծ չեն»,- պատմել է Կարեն Քոչարյանը:

Նա հայտնել է, թե տեղյակ չի եղել՝ ինչպես էր տնօրինվելու Երեւան բերված 5 հազար եվրոն: Մեղադրյալի կարգավիճակում Կարեն Քոչարյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ