News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի ղեկավար  Մասուդ Բարազանին պատրաստ է սառեցնել քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի արդյունքները պայմանով, եթե Բաղդադը հանի տարածաշրջանի նկատմամբ իր պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Իրաքի փոխնախագահ Ուսամա ան Նուջեյֆին քուրդ առաջնորդների հետ բանակցություններից հետո, հայտնում է AlArabiya հեռուստաընկերությունը։

Նուջեյֆիի խոսքով, Բարզանին պատրաստ է Իրաքի իշխանությունների հետ երկխոսության։

Հոկտեմբերի 8-ին Իրաքի Քուրդիստանի առաջնորդը բանակցություններ է վարել Իրաքի փոխնախագահներ Ուսամա ան Նուջեյֆիի եւ Այադ Ալավիի հետ։ Նրանք քննարկել են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները, մասնավորապես, առաջարկել են Էրբիլի եւ Բաղդադի միջեւ հակամարտության լուծման աստիճանական ծրագիր։

 Ընդ որում, Իրաքի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ փոխնախարարների նախաձեռնությունը չի արտացոլում Բաղդադի պաշտոնական քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ