News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 35-ամյա արքայազն Ֆիլիպ Կարագեորգիեւիչը  ամուսնացել իր 30-ամյա ընկերուհու՝ գրաֆիկ դիզայներ Դանիցե Մարինկովիչի հետ, որը սերբ հայտնի նկարիչ Միլան Մարինկովիչի դուստրն է: Պսակադրությունը, որը վարում էր պատրիարք Հիրենեոսը, տեղի է ունեցել Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցում, հայտնում է  Ruserbia-ն:

Վերջին հարյուրամյակի ընթացքում այս հարսանքին  առաջին թագավորական պսակադրություն է Սերբիայում։ Շատ առումներով արարողությունը դարձավ Ալեքսանդր թագավորի եւ Մարիա թագուհու 1992 թվականի հունիսի 6-ի  պսակադրության արտացոլումը:

Պսակադրությանը ներկա էին Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան եւ արքայազն Պյոտրը, Ֆիլիպի մայրը՝ արքայադուստր Մարինա դը Գլորինա Օրլեանի եւ Բրագանսի, Բրազիլիայի եւ Պորտուգալիայի արքայադուստրը, Իսպանիայի թագուհի Սոֆիան,  արքայազն Գիյոմը եւ Լյուքսեմբուրգի արքայադուստր Սոֆիան, Կարագեորգիեւիչների ընտանիքի ներկայացուցիչները. Արքայադուստրեր Լինդան, Եղիսաբեթը, Էլեոնորան եւ Լյուբիցան, արքայադուստրեր  Սերգիեն, Նիկոլան եւ Միխայլոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ