News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման դրվագով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, դատարանում նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ:

Դավիթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեւան տեղափոխելու հարցում: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց հրապարակել ամբաստանյալի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, իմացել է միայն, որ Կարեն Քոչարյանն է նրան ճանաչել:

«Կարեն Քոչարյանն ինձ ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են: Ես Կարենին ասել եմ, որ կարող են տանել հանձնել բանկին, բայց Կարենն ինձ չի պատասխանել: Ես 5 հազար եվրոյանոց թղթադրամների թանաքոտված լինելու մասին ավտոբուսի վարորդներին չեմ հայտնել, միայն Գոռ Շաբոյանին եմ ասել, որին էլ պատկանում են այդ ավտոբուսները»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Մեղադրյալի կարգավիճակում նա նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 16-ին: Այդ նիստում հարցաքննվելու են Սանասար Գաբրիելյանը, Սամվել Բաբայանն ու Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ