News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետեւողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել եմ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի դեպք։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է։

Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր եւ բաշխման գրաֆիկներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 179-րդ՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով, եւ 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, հոդվածների հատկանիշներով։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ