Մենք չենք ուզում մասնակցել ընտրություններին օլիմպիական մասնակցության սկզբունքով։ Այս մասին հոկտեմբերի 9-ին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ իրենք ուզում են որակական փոփոխություններ կատարել եւ հաղթանակի հասնել, այդ պատճառով չեն մասնակցի նոյեմբերի 5-ին որոշ համայնքներում տեղական ընտրություններին։ «Այդ պատճառով մենք այս անգամ որոշել ենք չմասնակցել եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին»,– ասել է Թանդիլյանը։