News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 88 տարեկանում մահացել է դերասան Ժան Ռոշֆորը, հայտնում է Agence France-Presse–ը։

Ռոշֆորի դստեր՝ Կլեմանսի խոսքով՝ հայրը մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում կիրակի օրը։ Ծանր հիվանդ դերասանին հոսպիտալացրել էին դեռ օգոստոսին։

Ժան Ռոշֆորը ծնվել է 1930 թվականին Փարիզում։ Մանուկ հասակում նա հաճախ էր լինում նախնիների հայրենիքում՝ Բրետանում, եւ հենց այնտեղ էլ ընկերներից մեկը համոզել էր ուժերը փորձել թատերական  կուրսերում։ Ավելի ուշ Ռոշֆորը վերադարձել էր Փարիզ եւ մասնագիտական կրթություն ստացել։

Իր կարիերայի ընթացքում Ժան Ռոշֆորը խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, թատրոնում եւ  հեռուստատեսությունում։ Նա երեք անգամ արժանացել է Ֆրանսիայի գլխավոր ազգային կինոմրցանակին՝ «Սեզար»–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ