News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաեւ կոմիտեի տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված եւ իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։

Հանրապետության Նախագահը բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաեւ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով, խրախուսել շնորհակալագրով:

Մասնավորապես, «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Սեյրանյանը, «Երախտագիտության» մեդալով պարգեւատրվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը, իսկ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով:

Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն եւ հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարեւորությունն ու նշանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ