News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրել է նոր արտադրանք հեռավոր Տավուշի մարզից։ ARARAT Single Cask խմիչքը նվիրված է գործարանի հիմնադրման 130-ամյակին։

Ի հեճուկս սպասվածի՝ հոբելյանին պատրաստել էին կոպիտ ասած ոչ այնքան կոնյակ. Խմիչքը պարունակում է միայն մեկ տեսակի սպիրտ (կոնյակի համար մի քանի տեսակ է անհրաժեշտ), իսկ արտադրելիս խուսափել են սառը թորումից։ Բայց այս բացառությունն իրեն արդարացրել է։ Խաղողի սպիրտը խմիչքի համար ստեղծել են եւ հնեցրել Բերդ քաղաքի մասնաճյուղում։

«Մեր համեստ ավանդով մենք կներկայացնենք սահմանապահ գյուղերի խաղողագործների աշխատանքի արդյունքը, որոնք ապրում եւ աշխատում են իրենց հողի վրա։ Այդ պատճառով նոր խմիչքի տեսքը մենք նույնպես ուժային ենք ստեղծել։

Մենք դա ընդգծել ենք մի քանի դետալով՝ պահման փայտյա տակդիրներով ու ձեռքով գրված շշերի համարներով։ Վերջին տեղում չէ նաեւ խմիչքի թնդությունը՝ 57 տոկոս»,– լրագրողներին ասել է գործարանի տնօրեն Համլետ Անտոնյանը։

«Շշերի վրա թվեր ենք գրել քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունիկալ է։ Սպիրտի 3 տակառից լցրել են 1500 շիշ։ Այստեղից էլ անվանումը՝ Single Cask (մեկ տակառից՝ առանց խառնուրդի)։

Մենք շատ խստապահանջ ենք եղել անգամ մանրուքների հարցում։ Եվ դա իր արտացոլումն է գտել նաեւ փաթեթավորման վրա։ Շշի պիտակը Արարատ լեռան ուրվագիծն է պատկերում»,– ասաց Անտոնյանը։

Նոյեմբերի 1-ից ARARAT Single Cask–ը հասանելի կլինի Հայաստանի «դյութի ֆրի» խանութներում, իսկ դեկտեմբերի 1-ից մանրածախ վաճառքի կհանվի։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները
Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա…
Ամենաշատ