News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տոկիոյի Հանեդա  օդանավակայանի  դիսպետչերները ստիպված են եղել հետաձգել 14 ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները, չորս թռիչքուղիներից մեկի վրա հայտնված շան պատճառով, հաղորդում է Kyodo News-ը։

Պարզվել է, որ պուդելը պատկանում էր Օկինավա մեկնող ուղեւորներից մեկին։  Շունը տեղավորված է եղել ինքնաթիռով տեղափոխման հատուկ բեռնարկղի մեջ, սակայն ինքնաթիռում բեռնման ժամանակ նրան հաջողվել է դուրս գալ վանդակից եւ փախչել։

Օդանավակայանի աշխատակիցներից պահանջվել է 40 րոպե կենդանուն բռնելու համար։  Աշխատակազմը սկսել է ուղեբեռի բեռնման համար պատասխանատու անձնակազմի  ստուգում իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ