News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության  խնդրի  վերաբերյալ պարզաբանում ստանալու համար սեպտեմբերի 28-ին դիմել է բնապահպանության եւ առողջապահության նախարարություններ, որին ի պատասխան հոկտեմբերի 3-ին Բնապահպանության նախարարությունից հայտնել են. «հեղուկի եւ օդային ավազից վերցրած նմուշի եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում եւ մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները»:

«Հրապարակավ դիմում ենք պատկան մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության եւ բնապահպանության նախարարներին, շտապ վերացնել  պատճառված վնասները, լուծում տալ խնդրին՝ վերացնել հետեւանքները, հայտնաբերել մեղավորներին եւ  նրանց նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության կանչելու գործընթաց»,-ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ